Արոնյանը ոչ-ոքի խաղաց իրանցի շախմատիստուհու հետ
Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է Իրանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Սարասադատ Խադեմալշարիհեի հետ: Պարտիան ավարտել է 37-րդ քայլում` ոչ-ոքի հաշվով:
Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը սևերով մրցել է հնդիկ Հարշա Բհարատհակոտիի հետ և պարտվել 47-րդ քայլում: 4-րդ տուրից հետո Արոնյանը վաստակել է 3 միավոր և բաժանում է 13-45-րդ տեղերը:Մելքումյանն ունի 2,5 միավոր և կիսում է 46-80-րդ հորիզոնականները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան