Ամերիկյան Citigroup-ը Թուրքիայի տնտեսության համար հետընթաց է կանխատեսել
Ամերիկյան Citigroup ֆինանսական խմբի վերլուծաբանները 2019-ին Թուրքիայի տնտեսության համար 3.4 տոկոսանոց հետընթաց են կանխատեսել: Ըստ վերլուծաբանների՝ 2019-ին Թուրքիայի ՀՆԱ-ն 3.4 տոկոսով կրճատվելու է: Իսկ տնտեսության վերականգնումն բարձր տոկոսադրույքների և պարտքի բարձր մակարդակի պատճառով ավելի դանդաղ է ընթանալու: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Citigroup-ի հրապարակած զեկույցի մեջ 2018-ի 4-րդ եռամսյակի համար Թուրքիայի տնտեսության մեջ արտադրության կրճատումը մոտ 2 տոկոս է գնահատվում, իսկ 2019-ի առաջին 2 եռամսյակների համար կանխատաեսվում է համապատասխանաբար 3.7 և 6.2 տոկոսների անկում:
Ավելի վաղ էլ «Արժույթի միջազգային հիմնադրամի» (ԱՄՀ - IMF) փոխտնօրեն Դեվիդ Լիփթոնը հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղումը նախատեսվածից ավելի շուտ կլինի, ինչին պարտաստ չեն երկրները: Լիփթոնը հայտարարել էր նաև, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային լարվածությունը համաշխարհային տնտեսական առաջընթացի համար ռիսկեր է պարունակում և կարող է վտանգավոր լինել մյուս պետությունների համար:
Թուրքիայի գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը երկրի տնտեսության վերաբերյալ ասել է, որ իր միակ անհանգստությունը համաշխարհային տնտեսության աճի տեմպերի հավանական դանդաղումն է: