Ֆրանսիայի դեսպանը Միշել Լեգրանի մասին գրառումը հայերենով է արել
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը գրառում է կատարել հայկական արմատներով ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ:
«Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիներնը կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դեսպանն ու գրառմանը կցել անվանի դաշնակահարի լուսանկարը։
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է Միշել Լեգրանը
- «Նաիրի» երաժշտական փառատոնի մրցանակաբաշխության հատուկ հյուրն է Միշել Լեգրանը
- Միշել Լեգրանը Հայաստանում է. Մի բան, որ ես կուզենայի ստանալ` Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը
- Երևանյան միջազգային երաժշտական փառատոն. Միշել Լեգրանի ծննդյան 80-ամյակին նվիրված տոնական համերգ` Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին