Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ և բովանդակություն հաղորդել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությանը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան