Աշոցքում բացվեց դահուկավազքի կենտրոնը
Շիրակի մարզի Աշոցք համայնքում բացվեց դահուկավազքի կենտրոնը։ Կենտրոնի նպատակն է աջակցել Աշոցք համայնքին զարգացնել դահուկավազքի ներուժը, խթանել ձմեռային զբոսաշրջությունը հայաստանցիների շրջանում, ինչպես նաև ներգրավել դահուկորդների՝ մասնակցելու վերապատրաստումների և մրցույթների:
Ինչպես փոխանցում է Աշոցքից Panorama.am-ի թղթակիցը, բացման մասին ազդարարեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Շիրակի մարզի և Աշոցք համայքի ներկայացուցիչները։
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով, սա Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող առաջին ներկայացուցչական ծրագիրն է՝ ուղղված խոշորացված համայնքների հզորացմանը. տարբեր տարիքի քաղաքացիների համար կմշակվեն նոր գործողություններ, ինչը կզարգացնի նրանց ներուժը: Նախատեսվում է իրականացնել տասը նմանատիպ այլ ծրագիր՝ այդ թվում Աշոցքի ծրագրի նման երկու ավելի խոշոր և յոթ համեմատաբար ավելի փոքր ծրագիր:
Օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդականը լրագրողների հետ զրույցում հայտնեց, կենտրոնը կնպաստի ոչ միայն սպորտի, այլև տուրիզմի զարգացմանը։
«Սպորտի ձմեռային ձևերը Հայաստանում մի քիչ կաղում են, մենք գիտենք, բայց նման ներդրումներից հետո, հույս ունեմ, որ մեծ առաջընթաց կլինի։ Կարծում եմ, այստեղ կգան ոչ միայն վրացի, այլև ռուս մարզիկներն ու զբոսաշրջիկները։ Դահուկավազքը Շիրակում սիրում են՝ ապացույցը այստեղ գտնվող բազմաթիվ մարդիկ են։ Այստեղ արդեն կան մոտ 15 սենյակներ մարզիկների հանգստանալու, թեյլ խմելու և այլնի մասին»,-նշեց կոմիտեի ներկայացուցիչը։
Աշոցքի դահուկային կենտրոնը հիմնադրվել է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում, որը զբաղվում է վերջերս խոշորացված 52 համայնքների հզորացմամբ, որոնք հիմնականում գտնվում են գյուղական և հեռավոր վայրերում: Ծրագիրը ներգրավում է քաղաքացիներին ներքին զբողաշրջության զարգացման գործում՝ մասնավորապես բացօթյա միջոցառումների միջոցով և զարգացնելով առողջ ապրելակերպը։
Ծրագիրը նաև առաջին անգամ Հայաստանում քաղաքացիներին կտրամադրի դրամաշնորհ, ինչը հնարավորություն կտա առնվազն 52 համայնքի բնակիչների իրականացնել իրենց նախաձեռնությունները։ Բնակիչները կունենան ուսուցման հնարավորության, ինչպես նաև կօգտվեն Եվրոպական Միությունում և Վրաստանում նմանատիպ նախաձեռնությունների մասին տեղեկատվությունից։
Ծրագիրն իրականացնում են Համայնքների ֆինանսիստների միավորումը, Հայաստանի համայնքների միությունը և Տեղական ժողովրդավարական գրասենյակների ասոցիացիան: Դահուկային կենտրոնը ղեկավարում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան Աշոցք համայնքի հետ համատեղ:
Հարակից հրապարակումներ`
- Աշոցքում ստեղծվել է դահուկային սպորտի կենտրոն
- Աշոցքում դահուկավազքի մարզադպրոց չունենալը նույնն է, ինչ լողը զարգացնել առանց լողավազանի. Գ. Սարգսյան
- Ֆրանսիական ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան