Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Մաեստրո Լեգրանը համաշխարհային երաժշտության լեգենդներից է, մեծարանքի և հիացմունքի արժանացած արվեստագետ: Անգնահատելի է նրա ավանդը ժամանակակից երաժշտության զարգացման ասպարեզում:
Անուրանալի է նրա ներդրումը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման և ընդլայնման գործում: Մաեստրոյի արվեստը սիրված է Հայաստանի հանդիսատեսի կողմից:
Խորին ցավակցություն եմ հայտնում Միշել Լեգրանի ընտանիքին, հարազատներին և նրա երաժշտության բազմահազար երկրպագուներին»,-ասված է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի դեսպանը Միշել Լեգրանի մասին գրառումը հայերենով է արել
- Մահացել է Միշել Լեգրանը
- «Նաիրի» երաժշտական փառատոնի մրցանակաբաշխության հատուկ հյուրն է Միշել Լեգրանը
- Միշել Լեգրանը Հայաստանում է. Մի բան, որ ես կուզենայի ստանալ` Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը
- «ԻՄ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀՈՍՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ» ԱՍԵԼ Է ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
- ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆՆ ՈՒ ԳԵՈՐԳԻ ԳԱՐԱՆՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՆՈՒՅՆ ԲԵՄՈՒՄ