Իտալիան և Հայաստանը կհամագործակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում
«Լավ է, որ Հայաստանի և Իտալիայի գիտնականները համագործակցության ճանապարհն են ընտրել և վստահեցնում եմ, որ նախագահական ինստիտուտն ամեն ինչ կանի, որ այդ համագործակցությունը խորանա»,- այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հայ-իտալական գիտական կապերի զարգացմանը նվիրված գիտաժողովում իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
ԳԱԱ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդեն իսկ ստորագրվել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում հայ-իտալական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրր, որի շրջանակներում կամրապնդվեն երկու երկրների գիտնականների կապերը, կիրականացվեն համատեղ ծրագրեր:
Համագործակցության հիմնական ոլորտներն են` ֆիզիկան և աստղաֆիզիկան, քիմիան, մոլեկուլային կենսաբանությունը, գյուղատնտեսական գիտություններ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, հնագիտություն և արվեստագիտություն:
Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո Ինգուշոն իր ողջույնի խոսքում նշել է, որ հայ-իտալական գիտական համագործակցության հիմքում ընկած է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Իտալիա, որի շրջանակներում նախագահը հանդիպել է իտալացի գիտնականների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան