ՄԻՊ. Մհեր Եղիազարյանին Պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Մհեր Եղիազարյանին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են»,-Panorama.am-ին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից։
ՄԻՊ աշխատակազմից նաև հայտնեցին, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բարձրացված խնդիրներ լուծման ուղղությամբ։
«Շուտով կհրապարակվի թեմայի վերաբերյալ Պաշտպանի պաշտոնական հայտարարությունը»,-ասացին գրասենյակից։
Հիշեցնենք, որ կալանավորված Մհեր Եղիազարյանը մահացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում, նա դեկտեմբերի 5-ից հացադուլ էր հայտարարել։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Ե՞րբ է վերջապես Արդարադատության նախարարությունը զբաղվելու բանտարկյալների իրավունքների երաշխավորմամբ
- Ռուբեն Մելիքյանը՝ բանտում լրագրողի մահվան մասին. Սա լրջագույն ահազանգ է
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի մահվան փաստով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
- Ձերբակալվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան