Յագուդին. «Վատ պարողին հայտնի է, թե ինչն է խանգարում»
Օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը քննադատել է ռուս գեղասահորդ Մաքսիմ Կովտունին` նշելով, որ վերջինս Մինսկում ընթացող մարզաձևի Եվրոպայի առաջնությունում վատ մրցելույթների համար չպետք է արդարացումներ փնտրի: Կարճ ծրագրից հետո Կովտունը զբաղեցրել է միայն 5-րդ հորիզոնականը: Մրցելույթից հետո նա հայտարարել էչ, որ իրեն խանգարեց միջազգային խոշոր մրցաշարերում հանդես գալու փորձի պակասը:
«Վատ պարողին հայտնի է, թե ինչն է խանգարում: Միշտ կարելի է պատճառներ գտնել, թե ինչ-որ բան ինչու չստացվեց: Վատը պետք է փնտրել քո մեջ: Պետք չէ ասել, որ Մաքսիմը երկու տարի մրցելույթներ չէր ունենում: Ո՞վ էր իրեն խանգարում կամ բռնում: Պետք փակել բերանն ու խոսքերի փոխարեն ունակությունները դրսևորել սառույցի վրա, ինչպես դա 2012 թ. արեց Եվգենի Պլյուշչենկոն»,- ասել է Յագուդինը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան