Շարմազանով. Արցախի հարցում Փաշինյանը անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ է
ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ 6-րդ գումարման ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նկատել է. «Արցախի հարցում Փաշինյանը անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ է։ Ամիսներ շարունակ անդրադարձել եմ Փաշինյանի կառավարության բացթողումներին։ Ժամանակն անցնում է ,բայց սխալներն ու թերացումները վեր են ածվում ձախողման»։
Ֆեյսբուքյան իր էջում նա թվարկել է այդ խնդիրները՝ կարմիր գծեր, պարտադիր կուտակային, ներդրումներ, տեսախցիկներ, թռիչքային զարգացում։
Այս հարցերի վերաբերյալ Փաշինյանն իր խոստումները չի կատարել,իսկ շատ դեպքերում ասել է մի բան և արել հակառակը։
««Հպարտ քայլող» իշխանության խոստումները չիրականացան նաև արտաքին քաղաքական ոլորտում։
.Սահմանին գազը թանկացավ
.ՀԱՊԿ ում գործերը լավ չեն
.ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացն առաջ չի շարժվում
.Արցախի հարցի հետ կապված Փաշինյանն ու նրա կառավարությունն անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ են։
Հ.Գ. Երեկ ակնհայտ դարձավ ,որ Փաշինյանին առաջիկայում դժվար թե պաշտոնական այցով հրավիրեն դաշնակից Ռուսաստան։
Դա տեսանելի էր նույնիսկ Փաշինյանի շփոթված պատասխանից։
Փաստորեն այստեղ էլ «կախարդական փայտիկն» անզոր գտնվեց։
Մտահոգիչ է...»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա. Շարմազանով
- Շարմազանովը՝ նորընտիր պատգամավորներին. Վատ ախորժակ չունեք
- Փաշինյանի իշխանությանը չէր խանգարի վերջապես զբաղվել գործով. Շարմազանով
- 2019-ի առաջին աշխատանքային շաբաթը մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով. Շարմազանով
- Շարմազանով. Մտահոգիչ հայտարարություններ են գալիս Բաքվից
- Մտել եմ ժողովրդի մեջ, տղերք, ձեզնից էլ լավ եմ մտել, տեսնո՞ւմ եք՝ ոնց են ընդունում. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան