Սավչենկոն Ուկրաինայի նախագահի թեկնածու է առաջադրվել
Ուկրաինայի Բարձրագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում: «Գազետա.ռու»-ն գրում է, որ առաջադրումը եղել է «Նադեժդա Սավչենկոյի սոցիալ-քաղաքական հարթակ» կուսակցության համագումարում:
Նախաձեռնությունը պատկանում էր պատգամավորի քրոջը՝ Վերա Սավչենկոյին։
Նշվում է, որ նրա թեկնածությունը միաձայն հավանություն է ստացել մոտ 100 պատվիրակների կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն դարձել է Ուկրաինայի նախագահի թեկնածու: