«Ժողովուրդ». ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին կփոխարինի Հակոբ Տեր-Խաչատրյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովն ավարտել է իր աշխատանքները, եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատրյանը: Ասել է, թե հենց նա է փոխարինելու կուսակցությունը երկար տարիներ ղեկավարած Հրանտ Մարգարյանին։ Սակայն Մարգարյանն իր ազդեցությունը կուսակցության ներսում պահպանելու է՝ հանձին ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Ռուստամյանի, որն էլ ընտրվել է ՀՅԴ բյուրոյի նախագահ:
Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Տեր-Խաչատրյանը ՀՅԴ-ում ներկայացնում է Կանադայի թեւը: Նա ՀՅԴ Սփյուռքի այն ներկյացուցիչներից է, որոնք մշտապես են կողմ եղել փոփոխություններին: Տեր-Խաչատրյանը ՀՅԴ բյուրոյի մեկ այլ անդամի՝ Կիրո Մանոյանի մոտ ընկերներից է:
Մեկ փաստ էլ՝ ՀՅԴ բյուրոյի 13 անդամներից ՀՀ քաղաքացի են միայն երեքը: ՈՒ պետք է արձանագրենք, որ այսպիսով, ՀՅԴ-ում թեեւ սերնդափոխություն չեղավ, սակայն եղավ որոշակի փոփոխություն, երբ կուսակցության պարսկա-լիբանանյան թեւի ներկայացուցիչ համարվող Մարգարյանին փոխարինում է Կանադայի ներկայացուցիչ Տեր-Խաչատրյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան