Մի կոպեկի պատմություն
«Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերի գլխավորությամբ շարունակում է անպարտելի մնալ: Երեկ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում մանկունյանցիները 3:1 հաշվով հաղթեցին «Արսենալին» և անցան հաջորդ փուլ:
Հանդիպման վերջում կոնֆլիկտ տեղի ունեցավ Կոլաշինացի և Ռեշֆորդի միջև, որից հետո երկու թիմերի ֆուտբոլիստները միանգամից վազեցին իրադարձությունների էպիկենտրոն: Այդ պահին «Արսենալի» երկրպագուներից մեկը կոպեկ նետեց խաղադաշտ, որը հանգիստ վերցրել և մրցավարին է հանձնել մանկունյանցիների ավագ Էշլի Յանգը:
Խաղից հետո Յանգը չի մոռացել երկրպագուի արարքն ու Ինստագրամի իր էջում անդրադարձել է դրվագին ու գրել. «Արծիվ` հաղթում ենք մենք, արծիվ չեղավ, պարտվում եք դուք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները