Օլիմպիական խաղերի ժամանակ հնարավոր է ազգային դրոշները չօգտագործվեն
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հատուկ հանձնաժողովի նախագահ Սամուել Շմիդը հանդես է եկել առաջարկությամբ՝ դադարել Օլիմպիական խաղերի ժամանակ օգտագործել ազգային դրոշները։
«Հնարավոր է, պետք է վերանայել Օլիմպիական խաղերն անցկացնել առանց ազգային դրոշների»,- news.ru-ի հաղորդմամբ՝ ասել է նա։
Շմիդի խոսքով, սպորտը պետությունների կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով, իսկ պետական կառույցները օգնում են իրենց երկրների մարզիկներին հասնել լավագույն արդյունքների։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան