Վենեսուելայում ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 35-ի
Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ զոհերի թիվը հասել է 35-ի։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Վենեսուելայի սոցիալական կոնֆլիկտի դիտորդական խումբի Թվիթերում։ 35 զոհը «հաստատված է»։ Նշվում է, որ նրանք զոհվել են Վենեսուելայի տաս նահանգում։ Առավել շատ՝ տաս մարդ, զոհվել է երկրի կենտրոնական շրջանում, ութ մարդ զոհվել է Բոլիվար նահանգում։
Վենեսուելայի իշխանությունները չեն հաստատում ակցիաների ժամանակ զոհերի մասին տեղեկատվությունը։
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է իրեն երկրի ժամանակավոր նախագահ։ Դա տեղի է ունեցել հունվարի 23-ին Կարակոսում նախագահ Մադուրոյի դեմ ցույցի ժամանակ։ Ավելի ցաղ Գուայդոն աբողջ աշխարհով նոր ցույցերի կոչ էր արել։
Հարակից հրապարակումներ`
- Հազարավոր մարդիկ փախնում են Վենեսուելայից
- Իսրայելը ևս Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին ճանաչել է նախագահ
- Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ու Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները նման չեն
- Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում. Վրաստանը ճանաչել է ինքնահռչակ նախագահին
- Վենեսուելայում ցուցարարներն այրել են Ուգո Չավեսի արձանը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին