Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվելու է. Գլխավոր դատախազ
«Վստահորեն կարող եմ ասել, որ ունենք բանակ, որը բազում սխրանքներ է գործել, հաղթանակ է ապահովել, այսօր երաշխավորոն է մեր երկրի, ժողովրդի անվտանգությունը»,- Բանակի օրվա առիթով պաշտպանության նախարարության կազմակերպված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Խոսելով գեներալ Մանվել Գրիգորյանի գործի մասին, նա ասաց, որ գլխավոր դատախազությունը այս գործով հանդես է գալիս որպես մեղադրանքի կողմ, իր ունեցած հիմքերով, փաստերով ներկայացրել է բողոք, որևէ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող:
Ինչ վերաբերում է բավարար ու ակնհայտ ապացույցների դեպքում Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացնելուն, Ա.Դավթյանն ասաց, որ քրեական գործերով ճնշող մեծամասնության դեպքերում սկզբնական և ավարտական փուլում մեղադրանքները տարբերվում են:
Նա նշեց, որ քննությունն արդեն յոթ-ութ ամիս ընթանում է, քննության առարկա են դառնում բազմապիսի նոր դրվագներ,ակնհայտ է, որ այդ դրվագներից, որոնցով ձեռք կբերվեն բավարար ապացույցներ, մեղադրանքը լրացվելու է: Սակայն չնշեց, թե կոնկրետ ինչ դրվագներ են ներգրավելու։
«Քննությունը դեռևս չի ավարտվել։ Կան դրվագներ, որոնցով բավարար չափով ապացույցներ կան, կան դրվագներ, որոնցով դեռ քննությունն ընթանում է, և ապացույցների ծավալը պետք է մեզ թույլ տա՝ որոշելու՝ փոխելու ենք, չենք փոխելու»,- նշեց գլխավոր դատախազը:
Մանվել Գրիգորյանը կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանին զրկեցին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանն ինքն է շահագրգռված, որ օբյեկտիվ քննություն գնա
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է ՔԿՀ
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ճնշումների տակ կայացրած որոշում է
- Մանվել Գրիգորյանը կկալանավորվի
- Հունվարի 22-ին պարզ կլինի՝ կրկին կկալանավորվի Մանվել Գրիգորյանը, թե ոչ
- Մանվել Գրիգորյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը կրկին մերժվեց
- Ցուցարարներն ու Մանվել Գրիգորյանի փաստաբանը «հաշտվեցին»
- Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները ցանկանում են հանդիպել Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին