Իսկ պայմանագրային զինծառայողները պարգևավճար չստացան
Այսօր Հայոց բանակի օրն է։ Ծառայած ու չծառայած պաշտոնյաներն ուղերձներ կհղեն, բարեմաղթանքներ կասեն, զինվորների դերը կգնահատեն, կամուֆլյաժ հագած լուսանկարներ կհրապարակեն։
Մինչդեռ, պայմանագրային զինծառայողներին խոստացած պարգևավճարը մինչ այս պահը տեղ չի հասել։ Դե 13-րդ աշխատավարձի մասին խոսք էլ չի եղել։
Panorama.am-ի հետ զրույցում պայմանագրային մի քանի զինծառայողներ, որոնք ծառայությունն անցկացնում են Հայաստանի տարբեր մասերում, ասացին, խոսակցություններ եղել են 80 հազար դրամի չափով պարգևավճար տալու մասին։ Սակայն անցած ուրբաթ աշխատավարձը փոխանցվել է նրանց հաշվեհամարին, պարգևավճարը՝ ոչ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին