Ա. Դավթյան. Շփման գծում կրակոցների քանակը որևէ ձևով կապված չէ զորքերի տեղաշարժի, պատերազմ սկսելու հետ
Սահմանում իրավիճակը կայուն է, էական փոփոխություններ չկան, որոշակի չափով կա նպատակային կրակոցների նվազում։ ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Զինված ուժերը հաշվի է առնում, որ պատերազմը կարող է ամեն րոպե սկսվել, մենք մեր ծառայությունը կազմակերպում ենք այդ սկզբունքով։ Մնացածը քաղաքական ղեկավարության դաշտն է, բանակցություններն են, որոնք ընթանում են»,-ասաց նա:
Հացին, թե ինչո՞վ է պայմանավորված կրակոցների նվազումն, ի՞նչ պետք է սպասել, Ա. Դավթյանն ասաց. «Անմիջապես շփման գծում կրակոցների քանակը որևէ ձևով կապված չէ զորքերի տեղաշարժի, վերախմբավորման կամ պատերազմ սկսելու կամ չսկսելու հետ: Դա առօրյա գործունեության որոշակի փոքր մասնիկն է, որը ցույց է տալիս բանակի կողմից ղեկավարումը կամ չղեկավարումը»:
Խոսելով բանակում մահացության ներքին դեպքերը մասին և պատասխանելով հարցին, թե 2018 թվականին բանակում մահացության ներքին դեպքերը 63-ն են եղել, ինչ քայլեր են ձեռնարկվում բացառելու համար, նա ասաց, որ բանակում մահացության դեպքերը նվազել են 16 տոկոսով, իսկ անմիջապես մարտական ծառայության հետ կապված կորուստների քանակը պակասել է 56 տոկոսով և ավելի, որը խիստ շատ է: Նա տեղեկացրեց, որ 63 մահվան դեպքերի մեջ մտնում են նաև 20-ից ավելի մահվան դեպքեր, որոնք կապված չեն ծառայության հետ՝ հիվանդություններ, ավտովթարներ, հատկապես պայմանագրային զինծառայողների պարագայում, որոնք գտնվել են արձակուրդի մեջ։
Դիտարկմանը, թե հակառակորդի գնդակից դեպքերն են նվազել, ասաց, որ իհարկե, պակասում կա, բայց կրակոցների քանակի առումով էական տարբերություն չկա։
«Մեր մոտ բավականին մեծ փոփոխություններ կատարվել են մարտական հերթապահութան կազմակերպման կարգի մեջ։ Արդյունավետության բարձրացման զուգընթաց լրացուցիչ մի շարք միջոցառումներ ենք անցկացրել, որոցն մասին ավելի ուշ կբարձրաձայնենք՝ մեկ կամ երկու տարի հետո: Դրանց շնորհիվ ծառայության արդյունավետությունը բարձարցել է ու անվտանգությունն ավելի լավ է դարձել»,- ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
Հարակից հրապարակումներ`
- Սալ, սխտոր, մեղր ու լավաշ՝ զինվորի մենյուում
- Զինծառայողը չպետք է խոսի ոչ ճիշտ տեղում ոչ ճիշտ ժամին ոչ ճիշտ հեռախոսով
- Զինծառայողներին նոր կոշիկներ դեռ չեն տրվել
- Բակո Սահակյան. Մեր ժողովուրդը միշտ եղել է ստեղծարար ու իր հանապազօրյա հացը վաստակել է քրտնաջան աշխատանքի միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան