Կարո Փայլանը հանդիպել է Արամ Առաջինին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հունվարի 26-ին Անթիլիասի Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։ Կաթողիկոսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչության անդամ Ալեքսան Քէօշկէրեանը և Լիբանանի շրջանի Վարիչ Մարմնի ատենապետ Մարտիկ Ժամկոչեանը։
Ավելի քան ժամ տևած հանդիպմանը քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները, Ցեղասպանության հարցը, Սիսի Կաթողիկոսարանի դատը, Թուրքիայի հայության ներկա վիճակը և այլ հարցեր։ Այդ հարցերի վերաբերյալ Կարո Փայլանն անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ իր տեսակետները հայտնել։ Նորին Սրբությունն անդրադարել է Ցեղասպանության ճանաչման ու հատուցման և այդ շրջանակում Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատին։
Հարակից հրապարակումներ`
- Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու Փայլանի առաջարկը
- Արամ Առաջինը 2019-ը հռչակել է «Հայ մամուլի տարի»
- Թուրքիայում Կարո Փայլանին ցանկանում են դատել տխրահռչակ 301-րդ հոդվածով
- Սեֆիլյանը հանդիպել է Արամ Առաջինի հետ
- Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել Թուրքիայի խորհրդարան
- Ժողովրդի կամքը նաև արդար սպասում է. Արամ Առաջին
- Թուրքիայի պաշտպանության նախարարը պատասխանել է Գարո Փայլանին
- Թուրք նախարարը՝ Փայլանին. Ինչպես էլ որ լինի, միևնույնն է դու բանակ չես գնալու
- Հայրենիքն ամեն գնով հարկավոր է հեռու պահել ներքին վայրիվերումներից ու վտանգավոր կացություններից. Արամ Առաջին
- Փայլանի պատասխանը Թուրքիայի փոխնախագահին՝ «Թուրքական թեզերը ռասիստական են»
- Անկարայի դատախազությունը պահանջել է Փայլանին զրկել անձեռնմխելիությունից
- Արամ Առաջինը հանդիպել է Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դատի փաստաբանին
- Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներկայացնում ՄԻԵԴ
- Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դատի շուրջ քննարկումներ են ընթանում