Իսրայելը ևս Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին ճանաչել է նախագահ
Իսրայելը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին ճանաչել է երկրի նախագահ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, համապատասխան հայտարարություն է արել վարչապետ Բինյամին Նեթանյահուն։
Հայտարարությունը հարապարակվել է նրա գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
«Իսրայելը միանում է ԱՄՆ-ին, Կանադային, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրների մեծամասնությանը»,- հայտարարել է Նեթանյահուն։
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժել էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Գերմանիայի վերջնագիրը, որոնք պահանջել էին 8-օրյա ժամկետում անցկացնել նոր ընտրություններ և սպառնացել, որ հակառակ պարագայում երկրի ղեկավար կճանաչեն Գուաիդոյին։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ու Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները նման չեն
- Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում. Վրաստանը ճանաչել է ինքնահռչակ նախագահին
- Վենեսուելայում ցուցարարներն այրել են Ուգո Չավեսի արձանը