Տրետյակովյան պատկերասրահից կտավ են գողացել
Տրետյակովյան պատկերասրահի ինժեներական մասնաշենքից գողացել են Արխիպ Քուինջիի «Այ-Պետրի. Ղրիմ» կտավը։ Ընդ որում, գողությունը բավականի հանդուգն է եղել։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, անհայտ անձը մոտեցել է կտավին, հանել այն պատից և թաքնվել։ Ականատեսները վստահ են եղել, որ նա թանգարանի աշխատակից է, և միայն րոպեներ անց պարզ է դարձել, որ կատարցածը գողություն է։ Գողությունից հետո մուտքը պատկերասրահ փակվել է, իսկ դուրս եկողներին խուզարկել է ոստիկանությունը։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ 31-ամյա կասկածյալը պատել է, թե որտեղ է թաքցրել գողացած նկարը, որտեղ էլ ոստիկանները հայտնաբերել են այն։
Նախնական տվյալներով, նա հանցագործությունը կատարել է շահադիտական նպատաներով։ 2018 թ. դեկտեմբերին նա ձերբակավել էր թմրանյութ պահելու համար և անցնում էր քրեական գործով։ Նա ազատ էր արձակվել երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ։
Արխիպ Քուինջին բնանկարի վարպետ է, 19-րդ դարի ռուս նկարիչ՝ հունական արմատներով։ Նա մահացել է 1910 թվականին։