Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Դավոսում 33 իրադարձություններից մեկը
Շվեյցարիայում հունվարի 25-ին ավարտեց Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը: Համաշխարհային տնտեսական համաժողովի պաշտոնական կայքում նշվել են Դավոս-2019-ի 33 իրադարձությունները, որոնք ազդեցություն են ունեցել աշխարհի վրա:
Համաշխարհային տնտեսական համաժողովի կազմակերպիչները գլխավոր իրադարձությունների մեջ ներառել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հանդիպումն օգտագործել են հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները խթանելու համար»,- նշված է կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան