Հարուցված քրեական գործերն ազդում են ԶՈՒ տրամադրության վրա. պաշտպանության նախարար
«Իհարկե, Զինված ուժերի տրամադրության վրա ազդում է, բայց մենք հաղթահարում ենք և անում ենք առավելը»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին՝ այն քրեական գործերը, որոնք հարուցվել են, մասնավորապես «Մարտի 1-ի» գործով, արդյո՞ք հարված են հասցնում Զինված ուժերին, օրերս դրա մասին ահազանգել է պաշտանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Հարցին, թե ձեր խորհրդականներից Էնրիկո Ապրիամովի վերաբերյալ մամուլում եղան հրապարակումներ, որ նա 2008 թվականին շրջել էր վաշտ առ վաշտ և զինվորականներին հրահանգել ընտրել Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարն ասաց, որ նման տեղեկատվություն չունի, կարդացել է նախկին զինծառայողներից մեկի այդ հայտարարությունը, բայց դա ստուգման կարիք ունի։
«Շատերը կարող են ասել, դրա համար կան համապատասխան մարմիններ, թող զբաղվեն», -նշեց Դ.Տոնոյանը։
Պատասխանելով հարցին, արդյո՞ք նախարարությունում եղել են պարգևավճարներ և ի՞նչ չափի, նախարարն ասաց, որ անցյալ տարվա ընթացքում բավականին մեծ ծավալի ֆինանսներ են տրամադրել պարգևավճարների համար, որոնք գոյացել են իրեն խնայողություններից, որոնք չեն ուղղվել ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին՝ որպես հավելավճար։
«Առաջին հերթին տրամադրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին։ Եթե չեմ սխալվում, երկու անգամ», - ասաց Դ. Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պայմանագրային ամբողջական ծառայության անցնելու պայմաններ այսօր առկա չեն. Դավիթ Տոնոյան
- Սեյրան Օհանյանը քաղվածք է հրապարակել N0038 հրատապ հրամանից
- Փաշինյանն արդարացրեց իրենց պարգևավճար տված մարզպետներին
- Պարգևավճարների գորդյան թնջուկը
- Ո՞ւմ ենք պարգևավճարներ տալիս՝ սենյակներից սենյակներ վազող, ֆեյսբուքում լայքողների՞ն. վերլուծաբան