Իրավունք 11:45 28/01/2019 Հայաստան

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ միջպետական հայցի հավանականությունը

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գանգատները ներկայացվում են հիմնականում անհատ անձանց կողմից, սակայն պետությունը ևս կարող է դիմում ներկայացնել ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենիցայի կողմ հանդիսացող մեկ այլ երկրի դեմ։ Մինչ այժմ նման դիմումները շատ չեն, օրինակ, 1956-1957թթ․-ներին Հունաստանը հայց էր ներկայացրել ընդդեմ Մեծ Բրիտանիայի, 1960թ․-ին Ավստրիան ընդդեմ Իտալիայի, Իռլանդիան ընդդեմ Մեծ Բրիտանիայի։

Թերևս  միջպետական գործերից ամենահայտնին Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործն է։
Օրերս տեղեկատվություն շրջանառվեց, թե Ադրբեջանը պատրաստվում է միջպետական հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի։ Նշվում էր նաև հնարավոր գումարի չափ՝ 50մլրդ դոլար։ Նման քայլի հավանականությունը բացառել հնարավոր չէ, որի համար նախադեպ կարող է լինել 2015թ․-ի  Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի վճիռը, որով հաստավել էր ԼՂ տարածքի վրա Հայաստանի արդյունավետ վերահսկողության փաստը։ Սակայն մյուս կողմից կա նաև հայկական կողմից փախստականների իրավունքների վերականգնման խնդիրը, որի վերաբերյալ ևս առկա է Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի վճիռը։ Նշենք, որ այս վճիռների կատարման վերահսկողությունը գտնվում է ԵԽ նախարարների կոմիտեում։

ՄԻԵԴ-ը փորձել է ԼՂ հակամարտության համատեքստում փախստականների խնդրին տալ կոմպլեքս լուծում, և Ադրբեջանի կողմից միջպետական հայցի ներկայացումը կարող է խախտել դատարանի հավասարակշռված մոտեցումը։ Մյուս կողմից, Հայաստանը ևս կարող է Ադրբեջանի դեմ միջպետական հայց ներկայացնել՝ կապված տարբեր դրվագների հետ՝ սկսած Սումգայիթի ու Բաքվի ջարդերով, ղարաբաղյան ազատամարտով ու ապրիլյան պատերազմի վայրագություններով։
Վերադառնալով Ստրասբուրգի դատարանի միջպետական ամենահայտնի վճռին՝ Կիպրոսն ընդդեմ  Թուրքիայի, նշենք, որ այն նախադեպային է մի շարք դրվագներով ու կարևոր՝  հասկանալու միջպետական հայցերի բնույթը։ Այս գործով ՄԻԵԴ-ը վճիռներ է հրապարակել 2001 և 2014թթ․-ներին։ Հայտը Կիպրոսի կողմից ներկայացվել էր 1994թ․-ին և վերաբերում էր 1974թ․-ին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոս ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին։

2001թ․-ի վճռով դատարանը, հղում անելով Լոիզիդու ընդդեմ Թուրքիայի վճռին, որոշել էր, որ գործը Թուրքիայի իրավասության տակ է ու Թուրքիան պատասխանատվություն  է կրում իրավախախտումների համար։ Դատարանը Կոնվենցիայի 14 խախտում էր արձանագրել։ Ֆինանսական փոխհատուցման հարցը հետաձգվել էր, որի շուրջ էլ վճիռը կայացվել է 2014թ․-ին։
Մեծ պալատի վճռով Թուրքիան պարտավորվում էր ընդհանուր 90մլն եվրո վճարել 1456 կիպրացի հույների անհատ կորած անձանց հարազատներին, ինչպես նաև Թուրքիայի կողմից օկուպացված Կարպասի թերակղզու շրջափակված կիպրացի հույներին։

Սա առաջին անգամ էր, որ ՄԻԵԴ-ը ֆինանսական բավարարում էր տալիս միջպետական գործով։ 1976թ․-ին դատարանը Իռլանդիան ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով հարցում էր ուղղել դիմումատուին, թե արդյոք պետք է քննարկել արդարացի բավարարման հարցը, սակայն Իռլանդիան հրաժարվել էր։

Ընդհանրապես, իրավական խնդիր էր, թե արդյո՞ք Կոնվենցիայի հոդված 41-ը՝ արդարացի բավարարում, կիրառելի է նաև պետությունների նկատմամբ, թե այն սահմանափակվում է միայն անհատների նկատմամբ։ Դատարանը Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործով համաձայնվեց, որ անդամ երկրները կարող են հոդված 41-ով փոխհատուցում պահանջել, սակայն միայն  ինդենտիֆիկացված, նույնականացված անձանց համար։ Այսինքն, պետք է լինեն հստակ փաստաթղթավորված, նույնականացման ենթակա քաղաքացիներ, որոնց իրավունքներն էլ պետք է վերականգնվեն։

Վերը նշված Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի գործը վերաբերում էր փախստականների իրավունքներին, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տներն ու սեփականությունները։ 1989թ․-ին Կիպրոսի քաղաքացի Լոիզիդուն Թուրքիայի դեմ գանգատ էր ներկայացրել, որ նա 1974թ․-ին Կիպրոս՝ Թուրքիայի ներխուժման ընթացքում 200 այլ փախստականների հետ միասին ստիպված է եղել լքել իր տունը և 20 տարվա ընթացքում փորձել է վերադառնալ։

1996թ․-ին դատարանը հաստատեց, որ Թուրքիան շարունակաբար խախտել է Լոիզիդուի սեփականության իրավունքը։ Դատարանը հանգել էր այն եզրակացության, որ Հյուսիսային Կիպրոսում Թուրքիայի բանակը իրականացնում է ընդհանուր արդյունավետ վերահսկողություն այդ տարածքի նկատմամբ և այդ հանգամանքները բերում են Թուրքիայի պատասխանատվություն՝ «Հյուսիսային Կիպրոսի  Հանրապետության» գործողությունների նկատմամբ։

2003թ․-ին Թուրքիան Լոիզիդուին վճարեց ավելի քան 1մլն դոլար փոխհատուցում։ Այս գործը նախադեպային էր և առիթ տվեց նմանատիպ գանգատների ներկայացման ՄԻԵԴ։ ՄԻԵԴ վճիռների, այդ թվում նաև այս գործի, իրականացումը վերահսկում է նախարարների կոմիտեն։
Թեպետ Թուրքիան իրականացնում է վճիռը, սակայն երբ 2014թ․-ին եղավ երկրորդ վճիռը, Թուրքիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան չի պատրաստվում վճարել 90մլն եվրոն։

Վերջին շրջանում, 2007թ․-ից  2018թ․-ներին Վրաստանը 4 միջպետական հայց է ներկայացրել ընդդեմ  Ռուսաստանի, 2014-2018թթ․-ներին էլ Ուկրաինան 8 հայց է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի։ Վրաստանի և Ուկրաինայի դիմումները, բնականաբար, կապված են ՌԴ հետ ունեցած հակամարտության հետ և նման առատությունը կարող է բացատրվել նաև այն հանգամանքով, որ Վրաստանն ու Ուկրաինան քաղաքական, դիվանագիտական միջոցներով չեն կարողանում կարգավորել իրենց խնդիրները հարևանի հետ, ուստի դիմում են միջազգային իրավական դատարանների օգնությանը։ Իսկ այդ ատյաններում դատական գործերով Ռուսաստանի շարունակական պարտվելը, ինչը կարող է որոշ քննադատների մոտ անաչառության խնդիր բարձրացնել, խթանում է ՌԴ դեմ միջպետական հայցերի ստատիստիկան։

Ընդհանուր առմամբ,  ակտիվ հակամարտությունների լուծման գործընթացում ՄԻԵԴ-ի իրավական միջամտությունների արդյունավետությունը միանշանակ չէ։ Մարդու իրավունքների խախտման վերականգնումը ֆորմալ առումով իմպերատիվ կոնվենցիոն պահանջ է, սակայն բարդ հակամարտությունների դեպքում հարցը պետք է քննարկվի քաղաքական համատեքստում՝ համապարփակ կարգավորման շրջանակներում։ Դա է պատճառը նաև, որ ՄԻԵԴ վճիռները, չնայած ընդունված են ազնիվ մղումներով, բայց երբեմն էլ դժվար կամ անհնարին իրագործելի են, առաջացնում են բացասական արձագանք ու այդպիսով ստվերում դատարանի կատարած մյուս գործերը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}