Եթե նեղացած լինեմ, այստեղ չեմ լինի. Լևոն Մնացականյան
«Ամեն փոփոխություն բավարար է»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, այժմ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե բավարա՞ր են բանակում փոփոխությունները։
Հարցին, թե հասկանալի եղա՞վ ձեր պաշտոնակակությունը, ինչի՞ հետ էր կապված, նեղացած չե՞ք նոր իշխանություններից, Լ. Մնացականյանն ասաց. «Իհարկե ոչ, եթե նեղացած լինեմ, այստեղ չեմ լինի»։
Նա նշեց, որ շատ լավ է զգում իրեն նոր պաշտոնում։
«Միշտ բանակի կողքին ենք, շարունակում ենք այն բոլոր անելիքները, ինչ ձեռնարկել ենք ժամանակին»,- ասաց գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում «խաղաղություն տարածքների գնով» թեզին, նա ասաց. «Մենք մեր խնդիրը կատարել ենք, շարունակում ենք կատարել: Հարցը միայն Արցախի Հանրապետության անկախությունն է: Անկախությունը կճանաչեն, դրանից հետո կխոսենք»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է Լևոն Մնացականյանին
- Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող
- Լևոն Մնացականյանը՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն
- Լևոն Մնացականյան. Զինանոցը միշտ էլ թարմացվում է
- Լևոն Մնացականյանը շնորհավորել է Արտակ Դավթյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան