Դվին հյուրանոց ժամանեց նաև Խաչատուրովը
Եռաբլուրում զոհված զինծառայողների հիշատակը հարգելուց, նախագահի նստավայրում պարգևատրելուց հետո իշխանական ու զինվորական վերանախավը տոնը նշելու է Դվին հյուրանոցային համալիրում։
Քիչ առաջ այնտեղ ժամանեց նաև ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Հիշեցնենք, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրված։
Ի՞նչ կմաղթեք զինվորներին,- հարցրեցին լրագրողները։
«Առողջություն, հաղթանակ, ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք»,-պատասխանեց Խաչատուրովը։
Այլ հարցերի նա չպատասխանեց։ Խաչատուրովին դրսում դիմավորեց ու հյուրանոց ուղեկցեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան
- ՀԱՊԿ-ը բացատրել է Խաչատուրովի հրաժարականը
- Փաշինյանը՝ Խաչատուրովի ազատ արձակման մասին
- Յուրի Խաչատուրովի որդիները հայտարարություններ են արել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան