Կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմում նահատակված հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 29 տարեկան: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ ուսումն ավարտելուց հետո մեկնել է Մարտակերտ՝ պայմանագրային ծառայության:
ՀՀ Զինված ուժերում էր 2007 թվականից: 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար` առաջնագծում:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարևոր նշանակություն ունեցող Մարտակերտի ուղղությամբ գտնվող մարտական հենակետում կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր զինվորների հետ ժամեր շարունակ մարտնչել է թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, դիմակայել ծանր զրահատեխնիկայի հարվածներին։ Անհավսար պայքարում զոհվել են 7 քաջերից 4-ը` Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում:
Դեռ երկու տարի առաջ Panorama.am-ի հետ զրույցում Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանն ասել էր, որ երբեք չի մոռանա 2016 թվականի հունվարի 28-ը: Այդ օրը որդին տանն էր ու մորն ասել է. «Ես իմ կյանքից շատ գոհ եմ»: Մայրն էլ թե՝ ինչ ես տեսնում դիրքերում, որ գոհ ես: «Երբեք չեմ մոռանա այդ օրը: Արմենս շատ ուրախ էր, սիրած աղջիկը կողքին, լիքը երազանքներով ու սպասումներով; Այսօր էլ ուզում եմ նրան այդպես հիշել…»,- ասել էր կապիտանի մայրը:
«Մամ ես արդեն քո տղան չեմ, բանակի տղան եմ», -Արմեն Ուրֆանյանն ասում էր իր մորը։
Հարակից հրապարակումներ`
- Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամ կստեղծվի
- Բացվել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան
- Ոչ մի մայր հերոս որդի չէր ուզում. Արմենակ Ուրֆանյանի մայր
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Առաջարկ. Երևանյան երկու փողոց կոչել Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի անուններով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան