Համարձակ եղեք և չընկճվեք ոչ մի պարագայում. Գոռ Դարմանյան
Նախագահի աշխատակազմի, կառավարության, պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ միասին սկիզբ է դնում «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությանը, որի շնորհիվ զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են ընդգրկվել աշխատանքի պետական և մասնավոր ոլորտներում: Այս մասին այսօր Հանրապետության նախագահի նստավայրում Հայոց Բանակի օրվա առթիվ պարգևատրումներից հետո հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Այդ անձինք լրիվ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու և սիրվելու, այլև շարունակելու մասնակից դառնալ մեր հասարական, քաղաքական, տնտեսական կյանքին։ Նախագահի աշխատակազմը ստանձնել է բարոյական պարտավորություն՝ հաշմանդամություն ունեցող 2-3 զինվորի ընդունել աշխատանքի. Նրանք պայծառ անձնավորություններ են և համապատասխան օգնության ու կրթական ծրագրի միջոցով կարող են վերադառնալ կյանք, դառանալ լիարժեք մարդ, ոչ միայն թոշակ ստանալ, այլ մասնակցել կյանքին, իրենց զգալ վսահ, իրենց ձեռքով լուծել իրենց առջև եղած խնդիրները», - ասաց նա:
Արմեն Սարգյսանն ասաց, որ նախագահականում արդեն իսկ աշխատանքի է անցել 2015 թվականին Արցախում հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելիս վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանը։
Panorama.am-ի հետ զրույցում Գոռը պատմեց, որ նախագահի աշխատակազմում աշխատում է 2018 թվականի հունիսից։
«Աշխատում եմ այստեղ նախագահի առաջարկությամբ, իրավաբանական վարչությունում, զուգահեռ սովորում եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում»,- նշեց Դարմանյանը։
Նա հույս հայտնեց, որ այլ կառույցներ ևս ձեռնամուխ կլինեն և կօգնեն մարտական գորոծողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռ բերած իր ընկերներին աշխատանքի ընդունվելու հարցում։
Իսկ Հայոց բանակում այսօր ծառայող տղաներին Գոռը խաղաղություն մաղթեց ու խորհուրդ տվեց. «Համարձակ եղեք և չընկճվեք ոչ մի պարագայում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին