Խաչատուրյան քույրերից ավագը բնակության վայրի վերագրանցման փաստաթղթեր է ներկայացրել
Մոսկվայում հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից մեկը փաստաթղթեր է ներկայացրել Բազմաֆունկցիոնալ կենտրոն իր բնակության վայրի վերագրանցման վերաբերյալ փաստաթղթեր։ ՏԱՍՍ-ին հայտնել է նրա փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
«Մենք դիմել ենք Բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ Քրիստինեին Սոլնցևոյում վերագրանցելու համար, որտեղ նա ապրում է ներկա պահին: Թոռնուհու դեմ Բուտիրսկի դատարան ներկայացված տատիկի հայցն արագացրեց այդ գործընթացը», - ասել է պաշտպանը:
Նրա խոսքով, եթե բնակության վայրում վերագրանցումը տեղի ունենա նախքան դատարանում Խաչատուրյան քույրերի տատիկի հայցի քննումը, վարույթը կկարճվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայի Բուտիրսկի դատարանը գրանցել էր Միխայիլ Խաչատուրյանի մոր հայցը՝ իր բնակարանի գրանցումից հանել քույրերից ավագին՝ Քրիստինա Խաչատրյանին։ Նիստը նշանակված է փետրվարի 5-ին։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։
Հարակից հրապարակումներ`
- Սպանված Միխայիլ Խաչատուրյանի մայրը դիմել է դատարան
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերից կրտսերը վերադարձել է դպրոց
- Խաչատուրյան քույրերին թույլ են տվել շփվել բոլորի հետ, ովքեր կապ չունեն քրեական գործի հետ
- Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերից ավագի ազատ արձակման որոշումը
- Խաչատուրյան քույրերը՝ մեկուսարանից դուրս
- Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից
- Խաչատուրյան քույրերից մեկին ազատ են արձակել
- Դատարանը կարող է ազատ արձակել Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից երկուսը կրկին տեղափոխվել են մեկուսարան
- Խաչատուրյան քույրերից երկուսը մեղսունակ են ճանաչվել
- Խաչատուրյան քույրերից ավագն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին