Ձուն է շուտ եղել, թե... կոկորդիլոսը
Արարատի մարզպետի անդորրությանը նախանձել կարելի է։ «40 հազար հա կաթիլային ունի», հիմա կոկորդիլոսի բիզնես է պատրաստվում դնել, ... մենակ թե կոկորդիլոսի ձվից թե ինչ դուրս կգա՝ չէին կարողանում որոշել։
Արդեն, պարզվում է հարցը պարզել են։
Ու ինչ։ Մարզում, որտեղ արգելոցներ են, հնավայրեր, հուշարձաններ, պիտի վխտան կոկորդիլոսնե՞ր։ Մարզի զարգացման ծրագիր այնքան չկա, որ մի բիզնեսմենի կոկորդիլոսների կաշվի՞ հույսով է մարզպետը։ Ով է այս մարդուն վստահել մի մարզ, որտեղ Խոսրովի արգելոցն է, որը սահմանակից է Նախիջևանին, որտեղով անցնում են Արաքսն ու մեծ նշանակության այլ գետեր ևս՝ Հրազդանը, Վեդին, Արազը,... Ջրամբարներ կան ու ՀԷԿ-եր։ Մարզ, որի վրա է երկրի հիմնական գյուղատնտեսական հույսը... որոշում է կոկորդիլոս բազմացնել Տանզանիայի ոմն կոկորդիլոսասիրահարի քմհաճույքով։
Ընդ որում՝ պիտի փաստորեն մարզը հարմարեցնե՞ն կոկորդիլոսներին, թե՞ գետերում պիտի լողան։
Ով է ընտրել այդ երիտասարդին, որ հա-ներն անգամ չգիտի, մարզի պոտենցյալն ու խնդիրները չգիտի, վերլուծական ունակություններ չունի, զարգացման ծրագիրը տեսնոմ է իր քթից բռնած մի բիզնեսմենին հաճոյանալու մեջ միայն։ Որ հաստատ հրճվում է իր գտած «նորարությամբ», ու երևի այդ հիացմունքն է, որ պարտավորեցրել է պարգևատրել ինքն իրեն։
Սա ինչ անպատասխանատվություն է։ Սա ինչ թքած ունենալու անդուր արհեստ է։
Ասացիք, խնդացիք... հետո՞։ Էլի՞ երկրի վերածելու երկիր չունենք։
Հարակից հրապարակումներ`
- Պոմիդորը թանկ է, … կոկորդիլոս կերեք
- ԲՆ. Կոկորդիլոսաբուծարանը ենթակա չէ բնապահպանական փորձաքննության
- Սիլվա Ադամյան. Կոկորդիլոս բուծելու որոշումը Հայաստանին պատիվ չբերող է ու անընդունելի
- Դաշտավանում կոկորդիլոսաբուծարան կստեղծվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին