Հազարավոր մարդիկ փախնում են Վենեսուելայից
Վենեսուելայի հազարավոր քաղաքացիները քաղաքական ճգնաժամի ֆոնին ստիպված լքում են երկիրը, շատերը փախնում են հարևան Կոլումբիա՝ ապօրինի հատելով սահմանը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են Բի-Բի-Սի-ն։
Մարդիկ լքում են երկիրը ոչ միայն քաղաքական խորացող ճգնաժամի ֆոնին, նաև հումանիտար։
«Ես ստիպված թողել եմ մորս ու ընտանիքիս։ Իրավիճակը սարսափելի է։ Եվ այդ ամենը նրա համար է, որպեսզի գտնեմ հաց և առաջ գնամ, որովհետև Վենեսուելայում որևէ բան չկա»,- ասել է մի աղջիկ, ով որոշել է հեռանալ Վենեսուելայից։
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է իրեն երկրի ժամանակավոր նախագահ։ Դա տեղի է ունեցել հունվարի 23-ին Կարակոսում նախագահ Մադուրոյի դեմ ցույցի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը ևս Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին ճանաչել է նախագահ
- Անգլիայի Բանկը հրաժարվել է 1,2 մլրդ դոլարի ոսկի տրամադրել Մադուրոյին
- Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ու Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները նման չեն
- Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում. Վրաստանը ճանաչել է ինքնահռչակ նախագահին
- Վենեսուելայում ցուցարարներն այրել են Ուգո Չավեսի արձանը