Փարիզում գողացել են Բենքսիի նկարով դուռը
Փարիզում գողացել են փողոցային նկարիչ Բենքսի աշխատանքը, որը նվիրված էր 2015 թվականին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։ Եվրանյուզը գրում է, որ նկարն արված էր «Բատակլան» համերգասրահի դռներից մեկին անցած տարվա հունիսին։
Տարածքում գտնվող նկարահանող սարքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանցագործները հանել են դուռն ու տարել այն բեռնատարով։ Հարուցվել է քրեական գործ։
«Բենքսի աշխատանքը, խորհելու խորհրդանիշն է, որը պատկանում է բոլորին. այցելուներին, Փարիզի բնակիչներին, աշխարհի քաղաքացիներին, գողացել են»,- նշված է «Բատակլավի» թվիթերում։
Ընդգծվում է, որ Բենքսին մտածված է փողոցում թողել իր աշխատանքն առանց պահպանության, քանի որ միայն այդպես իմաստ ուներ։ Վնասի չափը դեռ չի հստակեցվել։
Հարակից հրապարակումներ`
- Բենքսիի աշխարհը՝ լուսանկարներում
- Բենքսիի՝ աճուրդում «ինքնաոչնչացված» նկարը կցուցադրվի Գերմանիայում
- Մեծ Բրիտանիայում հայտնվել է Բենքսիի նոր աշխատանք
- Բենքսին՝ Միլանում
- Բենքսիի ևս մեկ նկար «կմահանա»
- Բենքսիի կտավները թանկացել են
- Ֆրանսիացի աուկցիոներները չեն բացառում Բենքսիի նոր հնարքը նրա աշխատանքների վաճառքի ժամանակ