Ինչու Սեյրան Օհանյանի նկատմամբ չի կիրառվել կալանքը որպես խափանման միջոց
Խափանման միջոցը կիրառվում է մի շարք հանգամանքներից ելնելով։ Լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ չի կիրառվել կալանքը որպես խափանման միջոց, արդյոք ազատության մեջ չի խոչընդոտի նախաքննությանը։
«Տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ Սեյրան Օհանյանի պարագայում ստորագրությունը չհեռանալու մասին ի զորու է ապահովել նրա պատշաճ վարքագիծը, այդ իսկ պատճառով այլ խափանման միջոց չի ընտրվել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանին։ 2008 թ. մարտի 1-ին Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ապրիլին նշանակվել է պաշտպանության նախարար։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Կլսեն, լավ կլինի, չեն լսի, կփորձենք շարունակել պայքարը
- Սեյրան Օհանյանը քաղվածք է հրապարակել N0038 հրատապ հրամանից
- Սեյրան Օհանյան. Արդարադատությունը չեն իրականացնում պատվերով կամ փողոցի ազդեցության ներքո
- Դատախազը չպատասխանեց՝ ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Սեյրան Օհանյանին
- Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա