ԱՄՆ-ի կառավարությունը մեղադրանք է ներկայացրել չինական Huawei ընկերությանը
ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել չինական հսկային՝ Huaweiն, և նրա ֆինանսական տնօրեն Մենգ Վանժոուին՝ ընկերության հիմնադրի դստերը։
Մենգ Վանժոուն ձերբակալվել է կանադական Վանկուվերում դեկտեմբեր ամսին, որոշ ժամանակ անց ազատ արձակվել գրավի դիմաց։ Այժմ արդեն նա պիտի ներկայանա կանադական դատարանի առջև, որը քննում է նրա հանձնումը ԱՄՆ-ին։
Չինաստանում հայտնի բիզնես-կնոջ ձերբակալմանը ի պատասխան Չինաստանում կալանավորել են կանադացի երկու քաղաքացու և նրանց մեղադրել լրտեսության մեջ։
Այս պահին չինական ընկերությունը մեղադրվում է այն բանում, որ, շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները, համագործակցել է Թեհրանի հետ և Իրան է ներմուծել էլեկտրոնային սարքեր, որոնք կարող են օգտագործվել ռազմական արդյունաբերության մեջ։
Ամերիկյան իշխանությունները գտնում են, որ Մենգ Վանժոուն կենտրոնական դեր է խաղացել Իրանի հետ առևտրային հարաբերություններում՝ Huawei-ի քույր-ձեռնարկության միջոցով։
Այս շաբաթ ԱՄՆ-ն պետք է սկսի խոշորագույն առևտրական բանակցություններ Չինաստանի հետ, որոնք այժմ կարող են խափանվել, թեպետ առևտրի ամերիկյան նախարարությունը հայտարարել է, որ բանակցությունները կապ չունեն մեղադրանքի հետ։
Այսպես թե այնպես՝ Չինաստանը բարկացած է,- գրում է Israelinfo-ն։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ելույթ է ունեցել հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել հետապնդումը Մենգ Վանժոուի նկատմամբ, և խոստացել է պաշտպանանել չինական ընկերությունների շահերը ամբողջ աշխարհում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի