Ինչ կա Si vis pacem-ի և para bellum-ի միջև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ելույթ է ունեցել և հերթական անգամ ընդգծել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցի լուծման համար բոլոր միջոցները կօգտագործեն՝ «օկուպանտներից ազատելով մեր հողերը»։ Հերթական անգամ ասել է, որ իրենց երկրի աճող ներուժի, իրենց երկրի ռազմա- տնտեսական հզորության շնորհիվ իրենց երկրի դիրքորոշումները բանակցային գործընթացում բավականին ուժեղ են։
Միևնույն ժամանակ հայկական կողմն ասում է՝ «մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի։ Խաղաղությանն այլընտրանք չկա։ Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»։
Մենք պատրաստվում ենք խաղաղության, իսկ Ադրբեջա՞նը։ Հետևելով Ալիևի ելույթներին, նույնը չի կարելի ասել. նույն խոսելաոճն է երեկ, մեկ ամիս առաջ, մեկ տարի առաջ ...
«Ալիևը անընդհատ դա կրկնում է, պարբերաբար նման դիրքորոշմամբ ելույթ է ունենում, նման ձևակերպումներով, ռազմատենչ հռետորաբանությամբ։
Այդ ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հասարակություններին խաղաղության պատրաստելու կոչերին մենք ինչ-որ շատ պատրաստակամ ենք, իսկ ադրբեջանական կողմը բացարձակապես դրան չի արձագանքում դրական կերպով՝ ոչ քարոզչության մեջ է պակասել հայատյացությունը, հակահայկականությունը, ոչ հասարակության մեջ, ոչ պաշտոնական հռետորաբանության մեջ։ Ակնհայտորեն, երբ որ ասում են կողմերին պատրաստել խաղաղության, չգիտեմ ինչու՝ պատրաստվում ենք միայն մենք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նա կողմնակից է այն թեզին, որ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, առավել ևս եթե քո հակառակորդն Ադրբեջանն է։
«Մեր երկրում չեմ ճանաչում մարդ, որը չուզի խաղաղություն, որևէ իշխանության օրոք որևէ քաղաքական ուժի կողմից։ Բոլորն ուզում են խաղաղություն։ Հարցը՝ ի՞նչ գին ես վճարում այդ խաղաղության դեմ։ Կամ այդ խաղաղությունն արդյոք ինքնին արդեն կատաստրոֆա չի լինի մեզ համար։ Կամ-կամ երկընտրանքը մի փոքր ինձ համար հասկանալի չէ, որովհետև զարգացման սցենարները կարող են լինել բազմաթիվ։ Կարող է լինի ավելի վատ կատաստրոֆա խաղաղությունը, քան դրա ալտերնատիվ հաղթական ևս մի պատերազմ։ Ինձ համար այդքան միանշանակ չէ, որ կամ-կամ է։ Դիվանագիտության, բանակի խնդիրն այն է, որ մենք այդ կամ-կամ-ի առաջ երբեք չկանգնենք»,- ասաց Ա. Էլիբեգովան։
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյան. Մենք ունենք բավարար ներուժ՝ մեզ պաշտպանելու և վնաս հասցնելու
- ՀՀ-ի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են գերակա. Զոհրաբ Մնացականյան
- Արցախյան հակամարտության լուծումը վերևից պարտադրված չի կարող լինել. Ստյոպա Սաֆարյան
- Առանց Ադրբեջանի ապաշխարանքի, խոսք չի կարող լինել համերաշխության, ժողովուրդների խաղաղության մասին. Մ. Գրիգորյան
- Պարտադրանք չի կարող լինել. Դավիթ Բաբայան
- Մնացականյանն ու Մամեդյարովը խոսել են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին. ԱԳՆ
- ԵԱՀԿ նախագահող Սլովակիան կօգտագործի ղարաբաղյան հակամարտության շուրջ դրական դինամիկան
- Քաղաքագետ. Արցախյան հակամարտության կարգավորման հարցում սպասվում են բեկումնային զարգացումներ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան