«Իրատես». «Իմ քայլում» աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը
«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլում» աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը: Դաշինքի խորհրդարանական խմբակցությունում լուրջ տարակուսանք կա, թե ինչպես կարող էր խմբակցության անդամ, երբեմնի «կապտամազիկ» Թագուհի Ղազարյանը հեռուստաընկերություններից մեկի եթերում` արցախյան խնդրով, «հետաքրքիր» բարբառումներ անել, այն էլ խնդրի համար անչափ նուրբ այս փուլում` դավոսյան հանդիպումից «հինգ րոպե անց»:
Ի դեպ, սույն պատգամավորուհին ոչ վաղ անցյալում Արցախի ներկայացուցչության երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույցի էր` հանուն մեկ այլ «կապտամազիկ», ոչ անհայտ Ասյա Խաչատրյանի: Հարցին, թե ով է եղել նրա երաշխավորը, որ վերջինս դառնա պատգամավոր. «Իմ քայլից» ասացին. «Կարծես ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը»: Ի դեպ, այս օրերին ֆեյսբուքյան տիրույթում շրջանառվում է այս «աչոնիկի» գրառումներից մեկը, ինչն անամոթության գագաթ կարող է համարվել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում