
Լավրով. ԱՄՆ-ը Վենեսուելայի իշխանությունը տապալելու բացահայտ կուրս է վարում
Վաշինգտոնը և նրա մերձավոր դաշնակիցները օրինական իշխանություններին տապալելու բացահայտ կուրս են վարում Կարասկասում : Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մեզ անհանգստացնում է այն, թե Վենեսուելայի նկատմամբ ինչ են անում Միացյալ Նահանգներն ու նրա մերձավոր դաշնակիցները ՝ կոպտորեն արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր հնարավոր նորմերը: Փաստորեն այս լատինամերիկյան երկրում վարում են օրինական իշխանության տապալման բացահայտ կուրս»,- ասել է նախարարը:
Լավրովի խոսքով՝ Վենեսուելայի ընդդիմությունը Վաշինգտոնից հանձնարականներ է ստանում, որպեսզի Կարակասի իշխանությունների հետ որևէ զիջման չգնան: «Մեր տեղեկություններով, այս շարժման առաջնորդները, որոնք հայտարարել են երկիշխանության մասին, Վաշինգտոնից ստանում են հանձնարարականներ, որպեսզի զիջումներ չլինեն մինչև ռեժիմը չհրաժարվի իշխանությունից», - նշել է նա: