«Հրապարակ». Ադրբեջանը հետախուզական աշխատանքներ կսկսի համացանցի միջոցով
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի գլխին նոր մարտահրավեր է կախվում։ Տեղեկություն կա, որ վերջին շրջանում ինտենսիվ բանակցություններ են գնում ադրբեջանական ընկերության և Կովկասում ինտերնետ մատակարարող Վրաստանի Caucasus Online խոշորագույն ինտերնետ պրովայդերի միջև՝ 1200 կմ երկարությամբ օպտիկա-մալուխային կաբելի գնման շուրջ։
Այս գործարքի արդյունքում Հայաստանում մինիմում տրաֆիկի վերահսկողություն կիրականացվի, Ադրբեջանը հետախուզական աշխատանքներ կսկսի համացանցի միջոցով, իսկ մաքսիմում պլանում՝ կկարողանա Հայաստանը շատ արագ զրկել կապից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հայրենի կառավարությունում դեռևս լրջորեն մտահոգված չեն այս հարցով, ու կանխարգելիչ քայլեր մինչ այս պահը չեն եղել։ Ի դեպ, մասնագետների հավաստմամբ՝ Հայաստանի համար այլընտրանքային ինտերնետ-պրովայդեր այս պահին գրեթե չկա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում