Իմ եկամուտները ամսական 2.3 միլիոնը չեն գերազանցել.ՊԵԿ նախագահ
«Դնփակ նիստում, աշխատանքային կարգով անցկացված քննարկում էր, որի ընթացքում մանրամասն պարզբանում տրվեց պարգևատրումների, աշխատավարձերի հետ կապված»,- «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Լրագրողների հարցին, թե իրավասու՞ էին իրեն խորհրդարան կանչելու և հարցադրումներ ներկայացնելու, նա պատասխանեց, որ իրավասության խնդիր չկա. «Մենք ասում ենք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք։ Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ, քննարկել ենք։ Ընդդիմությունն էլ եթե հրավիրեր, ես կգայի»։
Մեկ այլ հարցի, թե ճիշտ է կատարվել պարգևատրումները՝ Անանյանը արձագանքեց. «Այո, կատարվել է օրենքի տառին համապատասխան։ 9 միլիոն պարգևատրում գոյություն չունի, սուտ է, 8 միլիոն չկա, 7 միլիոն չկա, 6 միլիոն չկա։ Մեր իրավաբանների հետ աշխատում ենք, թե ինչպես անենք, որպեսզի հանրայնացնենք այն տեղեկատվությունը, որի իրավական հնարավորությունը չունենք։ Պատգամավորները ևս ասացին, որ առաջիկայում միգուցե պետք է օրենսդրություն փոխել, որ հանրություն-պետական ծառայող կապը շատ ավելի թափանցիկ լինի»։
Ինչ վերաբերում է իր տարեկան եկամուտների հայտարարագրին՝ Անանյանը պատասխանեց. «23 միլիոնը բաղկացած է՝ 4.8 միլիոն ֆինանսների նախարարությունից եմ ստացել, 18.5 միլիոն՝ ՊԵԿ-ից։ 4.8-ը ստացել եմ 4.5 ամսվա համար, 18.5-ը՝ 7.5 ամսվա համար։ 8 միլիոն չկա, եթե բաժանեք 7.5-ի, կստանաք միջինը 2.3 միլիոն։ Իմ եկամուտները ամսական 2.3 միլիոնը չեն գերազանցել՝ աշխատավարձով, հավելավճարով և պարգևատրումներով։ Իմ պարգևատրումների տարեկան գումարը, 8 ամսվա համար, ՊԵԿ-ից 14 միլիոն է», - ասաց Դավիթ Անանայանը։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև Տանզանիայից կոկորդիլոսներ բերելու ընթացքից, ինչինի ի պատասխան ասաց. «Այդ խնդիրը լուծվել է, կոկորդիոլսը երկկենցաղ է, շատ դեպքերում դասակարգման խնդիր կա։ Վիզան էլ տրվել է»։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ նախագահը ներկա է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստին
- Ձուն է շուտ եղել, թե... կոկորդիլոսը
- Այդպիսի պարգևատրումներ, այդպիսի մեծ թվեր չկան. Դավիթ Անանյան
- ԲՆ. Կոկորդիլոսաբուծարանը ենթակա չէ բնապահպանական փորձաքննության
- Սիլվա Ադամյան. Կոկորդիլոս բուծելու որոշումը Հայաստանին պատիվ չբերող է ու անընդունելի
- Դաշտավանում կոկորդիլոսաբուծարան կստեղծվի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում