Պրադոյի թանգարանը միացել է 10YearsChallenge
Իսպանիայում արվեստի ամենամեծ Պրադո թանգարանը միացել է ցանցային #10yearchallenge-ին։
Գազետա.ռու կայքը, հղում անելով The Local-ին, գրում է, որ թանգարանն իր սոցիալական կայքերում հրապարակել է հայտնի մարդկանց դիմանկարներ՝ արված տաս տարի տարբերությամբ։ Այդկերպ Պրադոյի ղեկավարությունը նախատեսում է երիտասարդների շրջանում մեծացնել հետաքրքրությունն ակադեմիական գեղանկարչության նկատմամբ։
Օրինակ, #10yearchallenge-ի շրջանակում ներկայացվել է ինֆանտ Մարգարիտի դիմնակարները, որոնցից մեկն արված է 1656 թվականին Դիեգո Վելասկեսի կողմից, երբ նա 5 տարեկան էր, մյուսը 1665-1666 թվականներին Խուան Բատիստա Մարտինես դել Մազոյի կողմից, երբ արդեն դեռահաս էր։
Այս տարի Պրադո թանգարանի 200-ամյան է։ Ամեն տարի մշակութային հաստատությունն ընդունում է երեք միլիոն այցելու։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան