Ռուբեն Մելիքյան. Կառավարությունը մտադիր է նվազեցնել իրավաբանական օգնության սահմանադրական իրավունքի մատչելիությունը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հետևանքներին։
«Փաստաբանների նկատմամբ հարկային բեռի ավելացումը առաջնայինը փաստաբաններին չի վերաբերում։ Այն առաջին հերթին վերաբերում է փաստաբանական ծառայություններից օգտվողներին։
Այսինքն, Կառավարությունը փաստացի մտադիր է ավելացնել փաստաբանական ծառայության գինը՝ նվազեցնելով իրավաբանական օգնության սահմանադրական իրավունքի մատչելիությունը։
Որպես օժանդակ հետևանք՝ կմեծանա Հանրային պաշտպանի գրասենյակի շահառուների թիվը, և Կառավարությունը կա՛մ ստիպված լինի մեծացնել պետական ֆինանսավորումը, կա՛մ համակերպվել մատուցվող ծառայության որակի նվազման հետ։
Այսպիսով, ֆինանսական բաղադրիչի հետ մեկտեղ առկա է նաև Սահմանադրական իրավունքի գերակա բաղադրիչ,-գրել է Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Հարված փաստաբանին, քաղաքացուն և բյուջեին
- Հրապարակվել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
- Կառավարությունն ամեն ինչ անում է հասարակությանը գրգռելու համար. Արա Զոհրաբյան