Արդարադատությունը չպետք է հաշվեհարդարի տպավորություն տա. Ռուստամյան
«Արդարադատությունը չպետք է ընտրովի լինի, չպետք է այնպիսի տպավորություն տա, թե վենդետայի կամ հաշվեհարդարի նպատակ է հետապնդում։ Արդարադատությունը պետք է վերաբերի նրան, որ բացահայտվեն տասը զոհերի մեղավորները։ Այս ձևով, երբ որ դրվում է մեղադրանքը, փորձ է արվում այդ խնդիրը երկրորդական դարձնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով Մարտի 1-ի գործի վերաբերյալ հարցերին։
«Հասկանում եք՝ ինչ է կատարվում, դրվում է մեղադրանքը, որը դեռ պետք է ապացուցվի, հետո միայն գտնենք՝ ով է տապալել սահմանադրական կարգը: Այս գործում քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են, քանի որ մինչև հիմա քաղաքական ենթատեքստով էր ներկայացվում: Դեռ չի բացահայտվել՝ ովքեր են մեղավոր տասը զոհերի համար, դեռ չի քննվում՝ ով է կրակել կամ ում հրահանգով, հետևաբար զոհերի հարազատներին չպետք է մոլորեցնել», - ասաց Ռուստամյանը։
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի վերաբերյալ ֆիլմերին՝ Ռուստամյանն ասաց. «Ֆիմերով չէ, որ մենք պետք է տեղեկանանք՝ ինչ է կատարվել մարտի 1-ին, մենք մարտի 1-ին եղել ենք, տեսել ենք ինչ է կատարվել, երևույթը գնահատել ենք շատ հստակ։ Մենք պաշտապանել ենք Ռոբերտ Քոչարյանին ոչ որպես անձ, մենք պաշտպանել ենք արդարադատությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվել է
- Մարտի 1-ից առաջ ՀԱԿ-ը նշում է անհրաժեշտ քայլերը
- ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին՝ ապահովել 2008-ի մարտի գործերով հետաքննությունների ժամանակ Կոնվենցիայի պահպանումը
- Ծառուկյանի խոսնակը՝ Պասկևիչյանի ֆիլմի մասին. Հանրությանը թյուրիմացության մեջ գցողները պետք է պատասխանատվության ենթարկվեն
- «Գործ N° մարտի 1՛»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան