Թե ինչ չի ների, Փաշինյանը հայտնել է ՌԲԿ-ին
ՀՀ վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել ռուսական ՌԲԿ (РБК) հեռուստալիքին։
Մասնավորապես, Ն. Փաշինյանը պատասխանել է հարցին, թե՝ արդյոք Հայաստանը չի պատրաստվում միանալ այն երկրներին, որոնք կողմ են արտահայտվում Ռուսաստանից գազի կախվածության նվազեցմանը և քննարկում են, օրինակ, «Հյուսիսային հոսք-2»-ը որպես սեփական անվտանգությանը սպառնալիք։
- Ցավոք՝ Հայաստանում այժմ չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»-ը։ Մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր երկրում նույնպես կառուցեն ինչ-որ անցումային խողովակաշար, որը կփոխադրի ասենք գազ կամ նավթ Ա կետից Բ կետ։ Ուստի մենք շատ հետաքրքրված ենք նման նախագծերով,-ասել է Փաշինյանը։
Հեռուստաալիքը նաև մեկնաբանություն է խնդրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Փաշինյանի կոնֆլիկտին։
-Ես դա չէի անվանի կոնֆլիկտ։ Դա կոնֆլիկտ չէ։ Ես կասեի, որ դա ՀԱՊԿ-ի համար շատ կարևոր հարցերի քննարկում է,-հայտարարել է վարչապետը։-Դա քննարկում է ՀԱՊԿ-ի էության մասին՝ ինչ է այն իրենից ներկայացնում, ինչպիսի պարտարվորություններ ունի Կազմակերպությունը և անդամ-երկրները` միմյանց նկատմամբ։
Իսկ թե լսելի է եղել Փաշինյանը այս ոչ լրիվ տարվա ընթացքում՝ վարչապետը պատասխանել է, թե «զրույցը շարունակվում է»։
Հայաստանի վարչապետը պատասխանել է նաև հարցի, թե, որպես երկրի առաջնորդ, զգում է արդյոք ՀՀ-ի նկատմամբ այս կազմակերպությունների վերաբերմունքը փոփոխվել է և Հայաստանի ձայնը կորցրել է իր կշիռը։
- Դե, ես կարող եմ ստույգ ասել, որ Հայաստանի ձայնը ավելի լսելի է դարձել։ Ես կարծում եմ, որ ընթացքը շատ կառուցողական է,-հավատացրել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչը կարող է նրան ստիպել պաշտոնաթող լինել, Փաշինյանը ասել է՝ «Ժողովրդի անվստահությունը»։
Իսկ թե ինչ չի ներվի Փաշինյանը իր հետ աշխատողներին, պատասխանը հնչել է այսպես. «Ես չեմ ների մեր հեղափոխության արժեքներին դավաճանությունը»։
Հեռուստաալիքը չի անտեսել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արդեն 2 ամիս կալանավայրում գտնվելու հարցը։
Հարցին, թե արդյոք Փաշինյանը ճիշտ է համարում հարուցել քրեական գործ՝ Մարտի մեկի դեպքերից 10 տարի անց, վերջինը պատասխանել է.
- Ես իհարկե մեկը մյուսի հետ չեմ համեմատում, սակայն շատ երկրներում, նաև՝ Ռուսաստանում, քննվում են Մեծ Հայրենական պատերազմի հետ կապված գործեր։ Այսինքն՝ եթե խոսքը մարդկային կյանքերի մասին է, չպիտի ինչ-որ սահմանափակումներ մտցնել։ Եթե գործը շարունակվում է, ուրեմն ըստ ՀՀ Քրօրի վաղեմության ժամկետը չի լրացել»։
Ակնարկին, թե միգուցե դա Փաշինյանի համար, այսպես ասած, «սկզբունքի հարց է», Նիկոլ Փաշինյանը հավատացրել է, թե դա «Հայաստանի համար է սկզբունքային»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան