Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվել է
«Պարզեցինք, որ գործի մակագրումը եղել է էլեկտրոնային եղանակով, ապացույցները, արտատպումը ներկայացվեցին»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընդմիջմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Եթե պարզվի, որ օրինական հիմքով չի արվել, ապա կներկայացվի ինքնաբացարկի միջնորդություն։ Այս պահին համարում են, որ օրինական է. «Այս պահին հիմք չունենք չհավատալու դատարանին»։
Փաստաբանը նաև տեղեկացրեց՝ նիստն ընդմիջվել է տեխնիկական հանգամանքներով, որևէ էական հանգամանք չկար դրա համար։ Ընդմիջումը կտևի 30 րոպե։
Օրբելյանն ասաց, 50 էջից բաղկացած բողոք են ներկայացրել դատարան, որը վերաբերում է կալանքը երկարաձգելու վերաբերյալ բոլոր հանգամանքներին։
«Դա վերաբերում է և հիմնավոր կասկածին, և կալանքի հիմքերին, խափանման միջոցին, գործը առերևույթ բացառող հանգամանքներին՝ այսինքն 300 և 300.1 հոդվածների հակասություններին, դա վերաբերում է նաև անձեռնմխելիությանը, գրավ չկիրառելու հիմքերին, մի շարք հանգամանքներ հաշվի չառնելով, դրանք հակադրելով հավանական ռիսկին։ Այսինքն, այն, որ պարոն Քոչարյանը, լինելով ազատության մեջ, քննությանը չի խոչընդոտել, այդ փաստերը հակադրել են հնարավոր, պոտենցիալ, հավանական ռիսկին, մի կողմ են դրել փաստերը, քննարկման առարկա չեն դարձրել»,-ասաց փաստաբանը։
Օրբելյանն ասաց, կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին տեսակցություններն արգելված են, սակայն կան ընդհանուր արգելքից բացառություններ. «Դրանց շրջանում որդին ու դուստրը այցելել են, եթե չեմ սխալվում երկու անգամ։ Համակարգչի հարցը դեռ չի լուծվել, կան և օրենսդրական, և տեխնիկական խնդիրներ, օրենսդրական խնդիր լուծելը կարող է լինել շատ սեղմ ժամանակով»։
ՄԻԵԴ ուղարկվելիք 3-րդ բողոքի վրա դեռ աշխատում են, ծավալը մեծանում է, քանի որ նորանոր խախտումներ են լինում, ըստ փաստաբանի։
«Իսկ խախտումները բազմաթիվ են, սկսած ազատության ու արդար դատավարության իրավունքից։ Մեր նպատակը Եվրոպական դատարանում հաղթելը չի, մեր նպատակը Հայաստանի դատարաններում արդար դատաքննության հասնելն է»,-մանրամասնեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Սահակյան. Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից
- Էդվարդ Ֆիցջերալդ. «Ռոբերտ Քոչարյանը արդարադատության մերժման զոհ է Հայաստանում»
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը տեղի կունենա այսօր
- Ռոբերտ Քոչարյան. «Չեմ կասկածում. տեղի ունեցողը խիստ ժամանակավոր մի բան է»
- Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հերքման պահանջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան