Կացնով բանկ մտած տղամարդը վնասազերծվել է
Այսօր կեսօրին Երևանում բանկի վրա հարձակման հերթական դեպքն է գրանցվել։ Այս անգամ բանկ են մտել կացինով զինված։
Ոստիկանությունից մանրամասնեցին, որ այսօր ժամը 13.50 ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։
«Հանգամանքները պարզվում են: Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում»,-ասացին ոստիկանությունից։