Հնդկաստանի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատուն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ` այսօր այցելել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նրանք շնորհավորել են դեսպան Յոգեշվար Սանգվանին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Հնդկաստանի ողջ ժողովրդին՝ հունվարի 26-ին նշվող Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացում ու ամրապնդում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան