Կորած ֆուտբոլիստ Սալային կփնտրեն ջրի տակ
«Կարդիֆ Սիթիի» նորեկ Էմիլիանո Սալայի հարազատներն ու բարեկամները կազմակերպում են ֆուտբոլիստի ստորջրյա որոնումները։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
Ավելի վաղ ֆուտբոլիստի ընտանիքը դրամահավաք էր սկսել և երկու օրում հավաքել 300 հազար եվրո։ Գումար են հատկացրել շատ ֆուտբոլիստներ։
«Մենք նախատեսում ենք, որ գործողությունների հաջորդ փուլը կլինի ստորջրյա որոնումները»,- ասել է Սալայի ընտանիքի ներկայացուցիչը։
Թեթև ինքնաթիռը, որում եղել են միայն Էմիլիանո Սալան և օդաչուն, հունվարի 22-ի երեկոյան ֆրանսիական Նանտ քաղաքի օդանավակայանից թռել է Կարդիֆ, բայց կորել է ռադարների էկրանից Նորմանդական կղզիների շրջանում։ Անհետանալուց առաջ Սալան ձայնահաղորդագրություն է ուղարկել եղբորը, որում արգենտինացին ասել է, որ ինքնաթիռը կարող է կործանվել: Ֆրանսիացի և անգլիացի փրկրարարների երեք օրվա որոնողական աշխատանքները որևէ արդյունք չեն տվել։ Հայտարարվել էր որոնողական աշխատանքները դադարեցնելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Սալայի հարազատները գումար են հավաքում` որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով
- Մեսսին, Իգուաինը, Մատյուիդին և ավելի քան 50 հազար մարդ խնդրում են վերսկսկել Սալայի որոնումները
- Ֆուտբոլիստի ինքնաթիռի որոնումները դադարեցվել են
- «Հայրիկ, շատ վախեցած եմ, կարծես ինքնաթիռը շուտով կկործանվի»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան