Օսկանյանի մամուլի խոսնակը կղեկավարի Փաշինյանի մամուլի ծառայությունը
Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ով վերջին տարիներին Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ էր, կղեկավարի վարչապետ Փաշինյանի մամուլի ծառայությունը։
«Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի:
Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում:
Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում:
Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար»,-գրել է Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նշանակման մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան