Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը տեղի կունենա այսօր
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր՝ ժամը 12.00-ին, կքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական խումբը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. «Չեմ կասկածում. տեղի ունեցողը խիստ ժամանակավոր մի բան է»
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չի ուղարկվել Վերաքննիչ դատարան
- Դեռ պետք է ապացուցեք, որ Ռոբերտ Քոչարյանն է հրամաններ արձակել. Գուրգեն Եղիազարյան
- Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հերքման պահանջը
- Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան