Յոհաննես Հաան. 100 մլն եվրոյի ծրագրեր ճանապարհին են, գալիս են
Բավականին ծավալուն ու հետաքրքրիր քննարկում ունեցանք ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ։ Բանակցություններին հետևած համատեղ ասուլիսում հայտարարեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով, քննարկվել են այն բոլոր հարցերը, որոնք առկա են Հայաստան-ԵՄ օրակարգում։
«Մենք ընդգծեցինք այն հիմնարար շարժառիթները որոնք դրված են մեր հարաբերությունների հիմքում։ Մեր հարաբերությունների իրավական հիմքը՝ CEPA-ն մնում է էական գործիք մեր ձեռքում, գնահատեցինք այն դինամիկան, թե ինչպես ենք իրականացնում այս գործընթացը, ինչ ծրագրեր ենք նախատեսում մոտակայում, որպեսզի արդյունավետ կերպով իրականանցնենք այն»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս տարվա մարտին նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով երկխոսության շարունակություն։
Քննարկվել է նաև վիզաների ազատականացման հարցը, անհրաժեշտ քայլերը, արծարծվել են այն նախաձեռնությունները, որոնք կօգնեն կառավարությանը իրականացնելու գերակայությունները։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերին։
«Ընդամենը կարող եմ հաստատել, ինչի մասին ասացիք, ինչը մեր մտադրությունն է մոտակա ամիսների համար»,-ասաց Յոհաննես Հաանը։
Խոսելով դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների մասին՝ նա ասաց, ընդունվել է բոլորի կողմից։
«Դա լավ է, Հայաստանի՝ վերջին շրջանի պատմության մեջ յուրահատուկ ընտրություն է, միջազգային հանրության կողմից էլ այն գնահատվեց թափանցիկ։ Սա կարևոր է, կարևոր է նաև ապագանտնտեսական զարգացման առումով, որպեսզի ավելի ուժեղ ու ժողովրդավար հասարակություն լինի»,-ասաց նա։
Հանձնակատարն ասաց, առանձնացրել են տնտեսական մի քանի ոլորտներ, որտեղ ԵՄ-ն կարող է աջակցություն ցույց տալ։ Դրանք են գյուղատնտեսությունը, և ընդհանրապես, ապագային ու տեխնոլոգիաներին միտված ոլորտները, դատական բարեփոխումները, կրթությունը, ենթակառուցվածքները։
«Մոտ երկու տարի առաջ մենք արդեն համաձայնեցրել ենք, որ անդրեվրոպական ցանցը ընդարձակվելու է։ Մենք հիմա սկսելու ենք այս ուղղությամբ կոնկրետ ծրագրեր ունենալ ու իրականացնել»,-ասաց նա։
Նա թվարկեց՝ 300 մլն եվրո ընդհանուր արժողությամբ մի քանի ծրագրեր իրականացման ընթացքում են, ևս 100 մլն եվրոյի ծրագրեր ճանապարհին են, ինչպես ասաց, գալիս են։
«Վարկավորման ու դրամաշնորհների հաշվին 800 մլն եվրոյի ներդրումներ են արվել էներգետիկայի, ջրի, ոռոգման, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներում, դա էլ ավելի կմեծանա»,-նշեց հանձնակատարը՝ ավելացնելով, որ կրթության ոլորտի նորարարարության վերաբերյալ 23 մլն եվրո արժողությամբ ծրագրերի փաթեթ են ստորագրել։
Ասաց՝ այցելել է Թումո կենտրոն, հիացած է, մեծ ներդրումներ արել են ու անելու են Հայաստանի կրթության ոլորտում։
Հանձնակատարի խոսքով, հիմա քննարկվում է ԵՄ յոթամյա՝ 2021-2027 թթ բյուջեն։
«Ժամանակ է պահանջում այդ ամենը բանակցել։ Բայց կարող եմ այսօր ձեզ հավաստիացնել, որ մեր հարևաններին տրամադրվող ֆինանսական աջակցությունը ավելի մեծ կլինի, քան ներկայում տրվող հատկացումն է։ Կարծում եմ, որ դա դրական արդյունք կունենա Հայաստանի համար»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին